6443 դիտում
10:21 03-12-2016
Հակառակորդի կողմից ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծում. հայկական ուժերը ճնշել են նրա ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ
Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:
Նմանատիպ նյութեր
9788 դիտում
11:00 01-12-2016
ՊԲ առաջապահ ուժերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ
14921 դիտում
10:08 23-02-2017
Հայկական ուժերը ճնշել են Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը. հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ. ԼՂՀ ՊՆ
12437 դիտում
10:18 04-09-2015
Հայկական ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն ճնշել հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը