Տարածաշրջանային հակամարտության դեպքում հնարավոր զարգացումներից մեկը կլինի Ադրբեջանի, մյուսը՝ Թուրքիայի քայքայումը․ «ՀՀ»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական Սու-25 գրոհային ինքնաթիռի խոցումը նոր որակ հաղորդեց Ադրբեջանի հրահրած հերթական պատերազմին: Այդ հարվածը, ըստ էության, հակամարտությանը տվեց տարածաշրջանային բնույթ: Մյուս կողմից էլ հաստատեց Հայաստանի ու Արցախի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է ռազմական բախման մեջ և նա է դրդել Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում Արցախի կորուստն անհնարին է, քանի որ ներկայիս Հայաստանի և Արցախի ռազմական ներուժի ու ժողովրդի ոգու առկայությամբ՝ դրա մասին նույնիսկ ավելորդ է խոսելը, այն ֆանտաստիկայի ժանրից է: Բախումը տարածաշրջանային հակամարտության վերածվելու դեպքում մյուս երկու հնարավոր զարգացումներից մեկը կլինի Ադրբեջանի, մյուսը՝ Թուրքիայի քայքայումը: Միանշանակ է, որ արցախյան պատերազմին տարածաշրջանային բնույթ տալու դեպքում այդ երկրների ժողովուրդները, տարածաշրջանում իրենց աջակցող մյուս ուժերի հետ, անմիջապես կօգտվեն իրավիճակից և կսկսեն իրենց անկախության պայքարը: Մուլտիէթնիկ թուրքական այս երկու պետություններում դրա համար կան բոլոր նախադրյալները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]