211652_close_icon
views-count9641 դիտում article-date 10:19 01-10-2020

Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Tert.am

Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/01/weapons/3410901?fbclid=IwAR2o16KSw7vywndOZ58pVFE1U2_ko8Ox6KpJF3idE6u0DzvxmBSA7a1MBag&__cf_chl_jschl_tk__=9da134f6c96565a08a261752d852e929289734dd-1601533026-0-ARi2eyaXxE8nbhe-3zQXDqjRYxq2FTNxKgenkplJL0P3UaAVdjQMzQAK_AFjZAxXyxqImPH1QSiG-8PZJht_VQDJA4tD9jxxUscppTHed_ztztTxmu5c1_QPeqOfAaGQh1iBtD09qqloAKeFKFiD5sjaVpcog0qGCZnMXzxo5mi0ybVVsx3WheqEp4_57T-L7Km9brst3yt4eemO8o5qd1bKCvgBcwnbOXkL0n2Uv7E-V_hD__3wF5QIcbGHnRNJhPK4hFT29ipIh974w_qzdJu9Fhhy7pk8e1yNasqR5em3sngXjpycGevTWRKp4b3lyccq62n-SI6dxgi8FnvtP_yOPL3w0N6ohnb00XiqFuW--Vbr-oy-ud2YUj0UkXFG5758eQoon0NlHQwAhZY7pOK-fRxm6rb06S456bprfu1td7S7Bepx9h1v03gJMWX20s8dza3g5YVH1U4QKfZjLUE]Tert.am[/url]-ը, հղում անելով Al Arabiya-ին, այս մասին տեղեկացրել են պաշտոնական և հետախուզական աղբյուրները: Պարբերականը նկատում է, որ ռազմական գործողությունների թեժացմանը զուգահեռ գնալով ավելի շատ երկրներ են ներքաշվում՝ առաջնորդվելով տարատեսակ քաղաքական և ռազմավարական շահերով: «Իսրայելն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկն է՝ չնայած Հայաստանն այցած ամիս է պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում: Իսրայելն ու Ադրբեջանը խոշոր առևտուր են անում նավթի և զենքի ոլորտներում: Անցած հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ հետախուզության աղբյուրն Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պարբերականը: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Բաքվում»,-ասել է աղբյուրը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիմքեթ Հաջիևն Axios-ի հետ զրույցում ասել է, որ Բաքվի պաշտպանական համագործակացությունն Իսրայելի հետ գաղտնիք չէ:

Նմանատիպ նյութեր