211652_close_icon
views-count6947 դիտում article-date 20:25 30-09-2020

Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է քաղաքացիներին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին չտարածել ադրբեջանական կեղծ տեղեկությունները և իբր «հերոսական» գործողությունների տեսանյութերը: «Դրանց տարածումը այսօր բավականին մեծ տեմպ ուներ և երբևէ նախորդ օրերի ընթացքում չի եղել: Խնդրում եմ և հորդորում եմ, որ նման բաների չտրվել, զերծ մնալ նման նյութերի տարածումից, թեկուզ և աննախադեպ մեր հաջողությունների մասին չհիմնավորված տեղեկությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նմանատիպ նյութեր