211652_close_icon
views-count817 դիտում article-date 17:36 29-09-2020

«Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում անցկացվել է մարզական և մարտական սամբոյի ՀՀ առաջնությունը

<< Գազպրոմ Արմենիա >> մարզահամալիրում անցկացվել է մարզական և մարտական սամբոյի ՀՀ առաջնությունը։ Մրցագորգ ելած 120 մարզիկ –մարզուհիների թվում էին նաև Արցախի պատվիրակները։ Դիտարժան գոտեմարտեր շատ եղան։ Մասնագետներին գոհացրեց հատկապես սամբիստների կատարած տեխնիկական հնարքների բազմազանությունը։ Մրցաշարի արդյունքներով կազմվեցին կանանց և տղամարդկանց հավաքականները, որոնք կնախապատրաստվեն սպասվելիք աշխարհի առաջնությանը։ Ասածը բացատրվում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հրապարակումով, ըստ որի Սերբիայի Նովի Սադ քաղաքում նոյեմբերի 5 -8 –ը տեղի կունենա աշխարհի առաջնությունը։ Զուգահեռաբար կանցկացվեն նաև երիտասարդական և պատանեկան ստուգատեսները: Մրցաշարը նախատեսված էր Աշխաբադում, բայց համաճարակի սահմանափակումների պատճառով, Թուրքմենստանի ֆեդերացիան հրաժարվել է միջոցառման կազմակերպումից: << FIAS- ը / սամբոյի միջազգային ֆեդերացիա / միշտ հանդես է եկել մրցումների առավելագույն քանակի անցկացման օգտին, բայց համաճարակը ճշգրտումներ է մտցրել մեր ծրագրերում։ Շնորհակալ ենք Սերբիայի ֆեդերացիային` առաջնությունների կազմակերպումը ստանձնելու նախաձեռնության և պատրաստակամության համար: Այդ երկրի ֆեդերացիան միջազգային մրցումների անցկացման մեծ փորձ ունի, ուստի վստահ ենք առաջիկա մրցումների հաջող կայացման համար >>, - ասել է FIAS- ի նախագահ Վասիլի Շեստակովը։

Նմանատիպ նյութեր