Պեսկովը Թուրքիային հորդորել է Ղարաբաղի հարցով «կրակին յուղ չլցնել»
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի դիրքորոշումը (այն, որ Անկարան կարող է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում) Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ, հայտնում է Ria Novosti-ն։
«Նախ և առաջ, Կրեմլում ելնում են կրակի և ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունից: Ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն միանշանակ «կրակին յուղ լցնել է»,-ասել է նա։
Հավելել է, որ Կրեմլը կտրականապես դեմ է հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական աջակցության մասին հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտաարել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարտի դաշտում։