211652_close_icon
views-count109506 դիտում article-date 11:06 29-09-2020

Թուրք-ադրբեջանական բաշիբոզուկները, վերջապես, կհասկանան, որ իրենց նպատակին չեն կարող հասնել, և տեղեկությունները, թե Մռավ լեռը իրենց վերահսկողության տակ է, կեղծ են. «Եղնիկները» միշտ արժանի հակահարված է տվել այդ բաշիբոզուկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 օր է, թուրք-ադրբեջանական լրատվամիջոցներով կեղծ տեղեկություններ են տարածվում, թե իբրև իրենք իրենց վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հանրապետության Մռավ լեռը։ Տեղեկությունները վայրկյանների ընթացքում ոչ միայն հերքվեցին, այլև հայկական կողմը փաստերով հաստատեց, որ այդ տեղեկատվությունը թուրք-ադրբեջանական հերթական հիստերիայի կեղծ տարածվող լուրերից է։ Մռավ լեռը պաշտպանում են Արցախի Հանրապետության «Եղնիկներ» լեգենդար զորամասի սպաներն ու զինվորներն ու ամեն անգամ արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը, երբ սկսել է իր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ Մռավի ու «Եղնիկների» նկատմամբ, արժանի հակահարված է ստացել ու հետ պրտվել։ Այս պահին էլ զորամասի սպաներն ու զինվորները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել անառիկ լեռն ու իրենց հսկողության տակ գտնվող տարածքը։ Այս օրերին պաշտպանության այս վեհ գործն իրականացնում են նաև 1 տարի տարի առաջ լեգենդար զորամասում իրենց զինվորական երդումը տված արծիվ տղերքը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է 1 տարի առաջ «Եղնիկներ» լեգենդար զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի գլխավորությամբ այն զինվորների երդմնակալության լուսանկարները, ովքեր իրենց զինակից ընկերների հետ այս օրերին անառիկ են պահում սահմանը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 519+
519+

Նմանատիպ նյութեր