211652_close_icon
views-count1807 դիտում article-date 21:47 27-09-2020

Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում արյունատվության համար գրանցվել

Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ: Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է: Ով կարող է հանդիսանալ դոնոր՝ [url=https://blood.am/arm/blood-donors/information?fbclid=IwAR0JHd_eVLdpG4dvVF3iXAJZT_JvKkmWqKUUSNU9PurNfniFc91N5MS3urQ]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր