ՀՀ ԱԺ Կանաչ սրահում տեղի կունենա արյունատվության ակցիա. հրավիրվում են բոլոր պատգամավորները
Հունիսի 14-ին Արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից Կանաչ սրահում ժամը 10:00-ից կմեկնարկի արյունատվության ակցիա, որին որպես դոնոր՝ հրավիրվում են մասնակցելու բոլոր պատգամավորները: Այսմասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Միջոցառման պաշտոնական մասը կսկսվի ժամը 11:30-ին, որին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: