211652_close_icon
views-count36815 դիտում article-date 17:47 27-09-2020

Սուրիկ Խաչատրյան. Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան, ով այս պահին հետախուզման մեջ է, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ սյունեցիներ, իմ հա՛յ ժողովուրդ ազերիներն իրենց ստոր ու վախկոտ ձեռագիրը կրկին ցուցադրեցին ՝ զենք բարձրացնելով մեր խաղաղասեր ժողովրդի վրա։ Ես միշտ ասել եմ․ մեր պատերազմն ավարտված չէ, քանի կա այդ ազգը երկրի երեսին։ Դեռ 90-ականներին ոտքի կանգնեցիք ազգովի ու հաղթեցինք։ Հաղթեցինք նաև քառօրյա պատերազմում։ Հիմա էլ ենք հաղթելու։ Այդ հաղթանակը վաստակելու համար պիտի համախմբվենք, պիտի ազգովի պայքարենք մեր երկրի համար։ Սիրելի՛ սյունեցիներ, իմ մարտակա՛ն ընկերներ Կոչով և հրամանատարի իրավունքով խնդրելու եմ այս կարևոր պահին կանգնել մեր հայոց բանակի կողքին, մեր 18-20 տարեկան զինվորների թիկունքին։ Երկար տարիների ընթացքում ձեռք բերված փորձով ու ամուր թիկունք ստեղծելու հրամայականով միացեք նրանց։ Թող ձեր մարտական ոգին ու քաջ բազուկը ապահովի մեր վաղվա հաղթանակը։ Առաջին հնարավորության դեպքում ես էլ եմ միանալու ձեզ։ Ձեր մարտական ընկեր, հրամանատար ու գնդապետ՝ Սուրիկ Խաչատրյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր