1471 դիտում
17:35 27-09-2020
Լենա Նազարյան. Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։
Տեղեկացրել եմ, որ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը սկսել են օդային և հրթիռային հարձակում Լեռանային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը եւ բնակիչներին, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Սա 2020թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է, որի ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել էին հրթիռակոծել Մեծամորի ԱԷԿ-ը՝ Երևանի մերձակայքում, Հայաստանում:
Ավելին, Ադրբեջանի ղեկավարության վերջին ագրեսիվ ռազմատենչ հայտարարությունները, Թուրքիայի Հանրապետության հետ լայնածավալ համատեղ զորավարժությունները հստակ ցույց են տալիս, որ այդ ագրեսիան նախօրոք պլանավորված և կանխամտածված սադրանք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ:
Լեռնային Ղարաբաղի դեմ այսօրվա ագրեսիայով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց միջազգային իրավունքի բոլոր նորմերի անտեսումը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային գործընթացում երբևէ բարի կամքով չի գործել։
Ցավոք, Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հաստատել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում`մոր և երեխայի կորուստները:
Կոչ եմ արել մեր գործընկերներին դատապարտել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների անխնա գնդակոծությունները և սպանությունները»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14320 դիտում
14:31 23-04-2018
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան
Այս բաժնից
430 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
709 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
481 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը