Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում. Լենա Նազարյան
«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։ Այս մասին ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել պատգամավոր Լենա Նազարյանը:
«Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի ՁՊՎ֊ում։
Այսօր Աժ֊ում նշանակված նիստը, որտեղ պիտի քննարկվեր Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, հետաձգվել է»,-ասաց Լ. Նազարյանը։