211652_close_icon
views-count24710 դիտում article-date 15:11 27-09-2020

Հենրիխ Մխիթարյան. Ես միշտ աջակցում եմ իմ ազգին

Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/HenrikhMkh/]էջում[/url] գրել է. «Այսօր առավոտյան ես արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի եւ հարակից շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել եւ օգնել դադարեցնել տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները։ Մենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք ունենք՝ առանց գոյատեւման սպառնալիքի։ Մեր երեխաներն իրավունք ունեն ապրել խաղաղության մեջ, այլ ոչ թե թաքնվել ապաստարաններում։ Ես միշտ աջակցում եմ իմ ազգին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր