211652_close_icon
views-count27523 դիտում article-date 13:45 27-09-2020

Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը. մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ուղերձ է հղել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասված է․ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի աջակցությունից, չի հաշտվել 2016 թ. ապրիլին Արցախում և 2020 թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևել­քում իր կողմից սադրած մարտական գոր­ծողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սան­ձազերծել: Պաշտպանության բանակի առաջնագծի ողջ երկայնքով ներկայումս իրականացնում է հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ` զուգահեռ հրետա­կո­ծության ենթարկելով քաղաքացիական բնակավայրերը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հակառակորդին զգալի կորուստ­ներ պատճառելով հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Իմ զինակից ընկերներ, Կոչ եմ անում շարունակել պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ առաքելությունը` ապավինելով մեր կուռ բազկի զորությանը, արհամարհելով վտանգն ու թշնամուն, մարտնչելով անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ: Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը, բազկի ուժը և անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարան­ձավային ցեղի մնացորդների նկատմամբ: Դուք փառապանծ ու փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայ­կական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: ՄԵՆՔ ՀԱՂԹԵ՛ԼՈՒ ԵՆՔ»:

Նմանատիպ նյութեր