1298 դիտում
13:28 26-09-2020
Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում
Շիրակի մարզում նկատվում է կորոնավիրուսի ակտիվացում: Մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը «[url=https://armenpress.am/arm/news/1028868.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում վստահեցնում է՝ վերջին 2-3 օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն: «Անշուշտ, սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ»,- նշում է Լեյլի Ասլանյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ մարզում 53 դպրոցի 2520 աշխատակից է նմուշառվել, նրանցից թեստի դրական ցուցանիշ է ունեցել 31-ը:
Այս պահին ուսուցիչների մոտ հայտնաբերված կորոնավիրուսով պայմանավորված հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և
Շիրակի պետական համալսարանի հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Շիրակի մարզում մեկուսացված քաղաքացիների թիվը 478 է, նրանցից 110-ը դրական ախտանիշներով են: Սեպտեմբերի 25-ին Երևան է տեղափոխվել 7 վարակված:
Նմանատիպ նյութեր
2251 դիտում
09:31 18-02-2016
Գյումրիում նախընտրական ակտիվություն է նկատվում. «Ժողովուրդ»
1552 դիտում
17:45 27-02-2019
Մեդիա փորձագետը հորդորում է սոցցանցերում լինել զգուշավոր. ադրբեջանական կողմից ակտիվություն է նկատվում
1153 դիտում
17:41 05-04-2024
Հայաստանում քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է նկատվում
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը