1507 դիտում
17:45 27-02-2019
Մեդիա փորձագետը հորդորում է սոցցանցերում լինել զգուշավոր. ադրբեջանական կողմից ակտիվություն է նկատվում
Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում նկատվում է ակտիվացում Ադրբեջանի կողմից: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «[url=https://armenpress.am/arm/news/965755.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայ օգտատերերին հորդորեց սոցիալական ցանցերում զգուշավոր լինել:
«Ինչպես գիտեք, սոցիալական ցանցերում հայ օգտատերերի հաշիվների վրա զանգվածային հարձակում եղավ հունվարին: Քանի որ այդ օրերին հայկական մեդիան խոսում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերի մասին, Ադրբեջանն էլ փորձում էր նման գործողություններով ստվերել այն: Հիմա այս ուղղությամբ ադրբեջանական կողմից ակտիվություն նկատվում է, հետևաբար խորհուրդ կտամ սոցիալական ցանցերում լինել առավել զգուշավոր, անհասկանալի նամակների հղումներին պետք չէ սեղմել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետը նշեց, որ Ադրբեջանն ակտիվացել է նաև լրատվական դաշտում, այս օրերին հակահայկական կեղծ տեղեկատվություն է տարածում մի շարք երկրների, այդ թվում, Ռուսաստանի լրատվամիջոցներով: Դրանից բացի մեծ ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել այդ կեղծ տեղեկատվություն պարունակող նյութերը սոցիալական ցանցերով, գովազդի միջոցով տարածելու համար: Սումգայիթի հետ կապված մի քանի սցենար են փորձարկում՝ ակնհայտ կեղծ, անհիմն նյութեր տարածելով:
«Բավական լայն տարածք են վերցրել, նույնիսկ այնպիսի հատվածներում են այդ նյութերը տարածում, որտեղ գրեթե չգիտեն Հայաստանի ու Ադրբեջանի մասին: Շեշտադրել են Կարիբյան կղզիներում գտնվող փոքրիկ պետությունները, որտեղ, երևի թե, չգիտեն, թե քարտեզի վրա որտեղ է Հայաստանը և Ադրբեջանը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետը նկատեց, որ չնայած Ադրբեջանի ակտիվ քարոզչությանը, ամեն դեպքում այն ունի լուրջ խնդիր, որի անունը Իլհամ Ալիև է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965755.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
09:31 18-02-2016
Գյումրիում նախընտրական ակտիվություն է նկատվում. «Ժողովուրդ»
1232 դիտում
13:28 26-09-2020
Շիրակի մարզում կորոնավիրուսի տարածման ակտիվություն է նկատվում
1108 դիտում
17:41 05-04-2024
Հայաստանում քութեշով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է նկատվում
Այս բաժնից
1210 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
721 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
739 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին