2064 դիտում
23:08 25-09-2020
Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն և ասում են՝ հիմա պիտի Գագիկ Ծառուկյանին կալանավորենք, որ չխոչընդոտի. Երեմ Սարգսյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/09/25/Erem-sargsyan/3405796]Tert.am-[/url]ը գրում է. Այսքան ծավալուն քննարկումներից հետո խիստ դժվար է կարճ ժամկետում որոշում կայացնելը, չգիտես՝ ինչու դատարանը որոշեց, որ այսօր՝ 23։00-ին որոշումը հրապարակի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Պաշտպան Սարգսյանն անդրադարձավ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը եւ գնահատեց անօրինական որոշում. «Առաջին ատյանի դատարանն պատգամավորների կողմից արված հայտարարությունները քննիչը չի ներկայացրել, չկա դա միջնորդության մեջ, մեղադրող կողմն այս հայտարարությունը չի դրել որպես խոչընդոտման հիմք հաստատող փաստական տվյալ։ Դրան անդրադարձել է պաշտպանության կողմը, ասել ենք՝ տեսեք, ԱԱԾ-ն նախաքննական նյութը բաց նկարով ցույց է տալիս, որպեսզի հրապարակվի։ Եվ սրա հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշել է. դատարանը թույլ է տվել, որպեսզի կողմերն ինչ-որ փաստարկի վրա հղում կատարեն, սակայն չի պահանջել այս փաստաթղթերը եւ չի գնահատել սա խոչընդոտման տեսանկյունից կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ոչ ոք բովանդակության մասին դատարանում չգիտեր, ոչ ոք կարեւոր չէր էլ համարում խոչընդոտման ռիսկ։
Վերաքննիչ դատարանը հանկարծ որոշեց, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պահանջել ու գնահատել։ Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ խնդիր կա. դատարանը նման իրավունք չունի։ Եթե կողմը դիրքորոշում չի արտահայտում, դատարանը չի կարող ասել՝ մի հատ գնացեք, սենց նյութ կա բերեք, դիտարկեք խոչընդոտման ռիսկ հիմնավորող»։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/25/Erem-sargsyan/3405796]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
795 դիտում
18:30 28-09-2022
Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է․ Երեմ Սարգսյան. Tert.am
Այս բաժնից
697 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
670 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ