2478 դիտում
18:38 25-09-2020
Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում
Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում։ Ինչպես տեղեկացնում է[url=https://armenpress.am/arm/news/1028828.html] «Արմենպրես»[/url]-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։
«Քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել, նա չի ընտրվել»,- ասաց Շաթիրյանը։
Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին և շարունակվում է մինչ օրս: Սեպտեմբերի 24-ին աշխատակարգային նիստի ընթացքում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր ՍԴ նախագահի պաշտոնում, իսկ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն Աշոտ Խաչատրյանը ինքնաբացարկ էր հայտնել. արդյունքում ՍԴ նախագահի միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Հրայր Թովմասյանը հայտնել է, որ չի մասնակցելու ՍԴ նախագահի ընտրության գործընթացին:
ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին : Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնել են սեպտեմբերի 17-ին: Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ կառավարությունը:
Նմանատիպ նյութեր
2315 դիտում
10:37 18-09-2020
Երվանդ Խունդկարյանը հայտնել է Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները վայր դնելու մասին
2940 դիտում
11:00 20-07-2018
Երվանդ Խունդկարյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ
931 դիտում
19:30 29-03-2024
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը
Այս բաժնից
832 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
940 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
673 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին