211652_close_icon
views-count1351 դիտում article-date 20:10 23-09-2020

Նախկինում՝ «Պիոներ», ներկայումս «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը նոր շունչ է ստանում

Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրն այժմ հասանելի է «Ալֆա-Ֆարմ»-ի դեղատներում։ Նախկինում՝ «Պիոներ», ներկայումս «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրն ունի երկար տարիների պատմություն։ Այն հիմնադրվել է 1923 թ․-ինևհրատարակվումէգրեթե 1 դար։ Ամսագրի խմբագրական խորհրդի կազմում են եղել այնպիսի հեղինակավոր անձինք, ինչպիսիք են Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։ «Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ։ Ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից։ «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ։ Վերջին շրջանում պետական ֆինանսավորումից մասնավորի անցնելու ընթացքում ամսագիրը կանգնեց դժվարությունների առաջ։ Սակայն շնորհիվ «Ալֆա-Ֆարմ»-ի աջակցության «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը նոր շունչ է ստանում։ Ընդ որում, օժանդակությունը ոչ միայն ֆինանսական միջոցների տեսքով է, այլև ամսագրի բաշխման լոգիստիկ կապուղիների տրամադրման միջոցով։ Այո-այո, այժմ «Աղբյուր» ամսագիրը կարելի է ձեռք բերել «Ալֆա-Ֆարմ» դեղատներից։ «Նոր սերունդը մեր երկրի ապագան է և նրա կրթությունն ունի հիմնաքարային նշանակություն բոլորիս համար։ «Աղբյուր» ամսագիրը տեղեկատվական և դաստիարակչական առումով ունի շատ օգտակար բովանդակություն, որը հետաքրքրում է մեր այսօրվա պատանիներին։ Ուրախալի է այն հանգամանքը, որ երիտասարդության մեջ նկատվում է դրական միտում դեպի ընթերցանությունը։ Մենք կարծում ենք, որ նման ամսագրերը պիտի առավել հասանելի լինեն մեր երիտասարդների համար։ Հավատարիմ մնալով մեր սոցիալական արժեքների՝ որպես սոցիալական պատասխանատվության մի մաս անհրաժեշտ համարեցինք ձեռք մեկնել մեր սիրելի ամսագրին, որպեսզի այն շարունակի օգտակար բովանդակություն մատուցել մեր վառ երիտասարդությանը», - հայտնես «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։ Ուրախությամբ հայտնում ենք, որ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագիրը կարելի է ձեռք բերել «Ալֆա-Ֆարմ»-ի դեղատներում և Alfa Pharm բջջային հավելվածով (առաքումը գործում է Երևան և Գյումրի քաղաքներում), իսկ ամսագրի գինն է 800 ՀՀ դրամ։ Մանրամասների համար[url=http://alfapharm.am/am/news/read/51] այցելեք[/url]

Նմանատիպ նյութեր