Հայկաձորը նոր շունչ է ստանում. տեսանյութ
Հայկաձորի համայնքային տեղեկատվական եւ վերապատրաստման նորոգված կենտրոնն առաջին այցելուներին է ընդունում: Կիսաքանդ շինությունից ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենք ստեղծելու գործը ՙՔաունթերփարթ ինտերնեշնլ՚ կազմակերպությունն էր ստանձնել: Հայկաձորը բարձր լեռնային գյուղ է: Շիրակի մարզպետը նաև այս պատճառով է համայնքում կատարված յուրաքանչյուր ներդրում համարում կարևոր: Հիմնանորոգման աշխատանքների համար 23 մլն դրամ է ծախսվել: Շինարարությունը ֆինանսավորել են ՙՔաունթերփարթ ինթերնեշնլի՚ հայաստանյան ներկայացուցչությունը, Պաշտպանության նախարարությունն ու Շիրակի մարզպետարանը: Համայնքային կենտրոնում գործում է նաև համակարգչային կենտրոն: Օգտվել կարող են բոլորը, առաջնահերթությունը` աշակերտներին է տրված: ՙՔաունթերփարթ ինթերնեշնլի՚ հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ այս տարի բարեկարգվել է գյուղի բուժամանկաբարձական կետը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34354]Armnewstv.am[/url]