211652_close_icon
views-count1209 դիտում article-date 11:54 23-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 22-ից 23-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 21, խարդախության՝ 16, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու, դատական ակտը չկատարելու և թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, և ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր