211652_close_icon

Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. քաղաքացիները ոստիկանության բաժանմունքի դիմաց են. ուղիղ. Tert.am

views-count2193 դիտում article-date 19:58 22-09-2020
Tert.am-ը գրում է. Ջերմուկում բերման են ենթարկել Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներից երկուսին. քաղաքացիները ոստիկանության բաժանմունքի դիմաց են։ Նշենք, որ ավելի վաղ Ջերմուկի համայնքապետարանի մոտ ևս բողոքի ակցիա տեղի ունեցավ։ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչով դիմեց ոստիկանությանը. «Մենք չենք ուզում կասկածի տակ դնել ձեր գործողությունների անաչառությունը, բայց Ամուլսարի այս պայքարի ընթացքում հաճախ ենք բխվել մեր նկատմամբ խտրական վերաբերմունքի: Չգիտես՝ ինչու ամեն անգամ դուրս է գալիս, որ Ամուլսարի համար պայքարող մարդկանց ուրիշ հոդված չի հասնում, ում տանում են, խուլիգանության հոդվածով են տանում, մի տեսակ վիրավորական էլ է»,- ասաց նա։ Ավելի ուշ նա առաջարկեց սպասել մինչ վաղը որոշում կայացվի կալանավորման հետ կապված։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գնդեվազի բնակիչներին ակտիվիստների կողմից սեպտեմբերի 15-ին ծեծելու միջադեպի համար երեք անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր