211652_close_icon

«Իմ քայլը» խմբակցության՝ Ամուլսարի շահագործմանը դեմ պատգամավորները կարող են կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել. Արսեն Խառատյան

views-count2340 դիտում article-date 23:15 20-08-2019
Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում այն կարող է դառնալ Հայաստանի բնապահպանական լոկոմոտիվը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը` գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Աժ «Իմ քայլը» խմբակցության այն անդամները, որոնք դեմ են Ամուլսարի հանք դառնալուն, կարող են, օրինակ, կանաչների անկախ պատգամավորական խումբ ստեղծել: Ընթացակարգն ու առավել արդյունավետ կառուցվածքային ձևը թող Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքն ասի: Այսպես այն բոլոր մարդիկ, որոնք պատկերացում ունեն Հայաստանի` հանքից դեպի կանաչ տնտեսություն անցման վերաբերյալ, կարող են համատեղել ջանքերը, օգտագործել Ազգային ժողովի ամբիոնը և այդ օրակարգը օրենսդրական մակարդակում առաջ տանել քաղաքակիրթ բանավեճի ու փաստարկների միջոցով: Մերժել, մերժել… Ամուլսարի հանք դառնալը մերժելով կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը, իսկ լավ աշխատելու դեպքում կարող է դառնալ բնապահպանական Հայաստանի լոկոմոտիվը»:

Նմանատիպ նյութեր