«Չելսին» վերջապես կազատվի Կեպայի գլխացավանքից
«Ռենի» դարպասապահ Էդուար Մենդին շուտով կտեղափոխվի «Չելսի»: Թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հաստատել է, որ դարպասապահը բուժզննում է անցնում:
«Այո, Մենդին հիմաբուժզննում է անցնում: Եթե ամեն ինչ նորմալ անցնի, նա մեր խաղացողը կդառնա», ասել է Լեմպարդը:
Լեմպարդի խոսքերով, եթե սենեգալցին թիմի հետ միասին կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի, ապա կարանտին չի անցնի:
Նշվում է, որ «Չելսին» Մենդիի համար կվճարի 24+6 մլն եվրո, իսկ նրա հետ կկնքվի 5-ամյա պայմանագիր:
Անցած մրցաշրջանում Մենդին «Ռենի» կազմում մասնակցել էր 24 խաղի և 9 խաղում դարպասը անառիկ պահել:
Այս տրանսֆերով «Չելսին» վերջապես կլուծի դարպասապահի հարցը: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի ներկայիս հիմնական դարպասապահը՝ Կեպա Արիսաբալագան, աչքի է ընկնում խիստ անվստահ խաղով և գրեթե ամեն խաղում կոպիտ սխալներ է թույլ տալիս: Նշենք նաև, Կեպան աշխարհի ամենթանկ դարպասապահն է. նրա համար «Չելսին» Բիլբաոյի «Ատլետիկին» վճարել էր 80 մլն եվրո: