1388 դիտում
19:59 21-09-2020
Պեկին ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն դեկտեմբերին
Պեկինում 2022թ․ կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն առաջիկա դեկտեմբերին:
Մարզահամալիրներում սկսվել է սառնարանային սարքավորումների տեղադրումը:
Capital Gymnasium կենտրոնում տարեվերջին նախատեսվում է երկու ստուգողական մրցաշար ՝ գեղասահքի Գրան պրիի եզրափակիչը և շորթ- տրեկի աշխարհի գավաթի խաղարկությունը:
Արդեն գործարկվել է արագընթաց երկաթգիծը։
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 25 մարզահամալիրներում։
Լիովին կօգտագործվեն նաև 2008-ի ամառային օլիմպիական խաղերի համալիրները։ Դա էապես կնվազեցնի ծախսերը։
Ձմեռային մարզահանդեսի մասնակիցները մեդալները կվիճարկեն յոթ մարզաձևի 109 մրցաձևերում։
Ստուգատեսը տեղի կունենա 2022թ․ փետրվարի 4 - 20-ը:
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
16:00 10-01-2022
Պեկին-2022 կազմկոմիտեն ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողության որոշ մանրամասներ
2431 դիտում
16:26 04-02-2022
Պեկին-2022 Օլիմպիական խաղերի բացման արարողությունը․ ուղիղ միացում
9600 դիտում
16:24 30-01-2018
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում