9834 դիտում
16:24 30-01-2018
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում երևանյան սահադաշտերը շուրջ 42000 այցելու են ունեցել
«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք:
Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը:
Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են շուրջ 42000 այցելու:
Նշենք նաև, որ սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:
Նմանատիպ նյութեր
1655 դիտում
19:59 21-09-2020
Պեկին ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը պատրաստ կլինեն դեկտեմբերին
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
964 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար