1973 դիտում
18:39 21-09-2020
Լուիս Սուարեսը «Ատլետիկոյում» կվաստակի տարեկան 9 մլն եվրո
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեծ հավականությամբ կտեղափոխվի «Ատլետիկո», հայտնում է Marca-ն:
Ուրուգվայցին մադրիդյան ակումբի հետ կկնքի 2-ամյա պայմանագիր՝ տարեկան 9 մլն եվրո աշխատավարձով: Սուարեսն արդեն զրույց է ունեցել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ: Գործարքը կկայանա մոտ ժամանակներս:
Ավելի վաղ նշվել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի հետ՝ պայմանագիրը խզելու շուրջ: Կատալոնացիները Սուարեսին բաց կթողնեն անվճար, իսկ վերջինս իր հերթին մասամբ կհրաժարվի իր աշխատավարձից, որը նախատեսված էր պայմանագրի վերջին մեկ տարվա համար:
Սուարեսը «Բարսայում» հանդես էր գալիս 2014 թվականից: Կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 283 խաղի և դարձել 198 գոլի հեղինակ: Թիմի հետ Սուարեսը 4 անգամ նվաճել է Իսպանիայի առաջնություն ու Իսպանիայի գավաթը, իսկ 2015-ին՝ Չեմպիոնների լիգան:
Նմանատիպ նյութեր
2297 դիտում
21:29 20-07-2016
Մարիո Գյոտցեն «Բորուսիայում» կվաստակի տարեկան 8 մլն եվրո
23332 դիտում
21:59 24-01-2018
Օբամեյանգը «Արսենալում» կվաստակի տարեկան 20 մլն եվրո
4354 դիտում
20:32 29-01-2016
Օզբիլիզը պաշտոնապես դարձավ «Ռայո Վալեկանոյի» խաղացող և կվաստակի 300 հազ. եվրո
Այս բաժնից
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
871 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
1120 դիտում
18:02 14-04-2024
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող