Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի մարմինը
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է վաճառել Լենինի մարմինը ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունային, կամ դիակիզել, հուղարկավորել ծնողների կողքին։ Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է Вести ФМ-ի եթերում։
Լենինի հայրը հուղարկավորված է Ուլյանովսկում, մայրը՝ Սանկտ Պետերբուրգում։
Ժիրինովսկին նշել է, որ Դատունան պատրաստ է Լենինի մարմնի համար վճարել մինչև 1 մլրդ դոլար, և հավելել է. որ «այդ դիակն իրենց պետք չէ»։
Ինչպես ավելի վաղ ամերիկացի նկարիչը հայտարարել էր, որ ցանկանում է գնել Լենինի մարմինը, ինչպես նաև ցանկություն էր հայտնել Վաշինգտոնում կրեմլյան դամբարանի կրկնօրինակը կառուցել։