Բեյլը և Ռեգիլոնը ժամանեցին Լոնդոն՝ «Տոտենհեմին» միանալու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» խաղացողները Գարեթ Բեյլն ու Սերխիո Ռեգիլոնը շուտով կավարտեն իրենց տրանսֆերները «Տոտենհեմ»:
Ֆուտբոլիստներն արդեն Լոնդոնի օդանավակայան են ժամանել՝ գործարքն իրականացնելո համար: Նշվում է, որ նրանք կարանտին չեն անցնելու:
Բեյլը լոնդոնյան ակումբ է տեղափոխվում վարձակալությամբ, իսկ Ռեգիլոնի համար «Տոտենհեմը» կվճարի 30 մլն եվրո: Վերջինիս հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր: