Մեսիի և Բարտոմեուի հարաբերությունները շարունակում են լարված մնալ
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուի և հարձակվող Լիոնել Մեսիի միջև շարունակում են լարված մնալ:
15 օր է անցել այն պահից, երբ արգենտինացին հայտարարեց, որ մնում է «Բարսայում», սակայն նրանց միջև դեռևս երկխոսություն չի սկսվել:
Բարտոմեուն և Մեսին մինչև հիմա իրար հետ չեն խոսում: Ընդ որում, նրանք իրար հետ շփում չեն ունեցել ոչ անձնապես, ոչ՝ հեռախոսով: