211652_close_icon
views-count224700 դիտում article-date 20:17 13-09-2020

Խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ Արարատի մարզում. բախվել են Mercedes Sprinter-ը և BMW-ն, վերջինս վրաերթի է ենթարկել ձմերուկ վաճառողին. կա 1 զոհ, 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes Sprinter-ն կողաշրջվել է: Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել է նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 5 վիրավորի, այնուհետև տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ Արարատի քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի ենթարկված տղամարդու դին փրկարարներն ու քաղաքացիները հայտնաբերել են վրաերթի վայրից մոտ 35 մետր հեռավորության վրա, իսկ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացածի կինն է, ով նույնպես վրաերթի է ենթարկվել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր