2320 դիտում
19:16 13-09-2020
Ռոմանոս Պետրոսյան. Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ շրջակա միջավայրի հանդեպ սպառողական վերաբերմունքի և բնական պաշարների անխնա շահագործման կողքին քիչ չեն նաև դեպքերը, երբ մեր քաղաքացիներն ինքնաբուխ կամ պետական կառույցների աջակցությամբ ձեռնամուխ են լինում զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքների մաքրման աշխատանքներին։
Երզնկայի Երիտասարդական Միություն ՀԿ անդամ երիտասարդները, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Օհանավանի համայնքապետարանի աջակցությամբ, ամբողջությամբ մաքրել են Ծաղկեվանքի հարակից տարածքը՝ հետագա այցելուների համար ապահովելով մաքուր ու հաճելի միջավայր։
Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, այն կարևոր է քաղաքական, զբոսաշրջային, տնտեսական տեսանկյունից:
Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ օր առաջ ավելի պաշտպանված ու ավելի լավ շրջակա միջավայր ունենալու գործում իրենց ներգրավվածության և սրտացավ վերաբերմունքի համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4184 դիտում
16:33 13-09-2020
Ծաղկեվանքի հարակից տարածքն ամբողջությամբ մաքրվել է. նախարար
2892 դիտում
23:15 12-09-2020
Ռոմանոս Պետրոսյան. Թռչկանի ջրվեժի տարածքն է՝ այսօր
Այս բաժնից
562 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
598 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ