2420 դիտում
17:37 13-09-2020
Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրական ծովի վիճահարույց գոտուց
Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է [url=https://ru.reuters.com/article/idUSL8N2GA06C]Reuters[/url] գործակալությունը։
Միջերկրականի վիճահարույց գոտում իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ կերպով սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Պաշտոնական Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը արդեն իսկ ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։
Սալոնիկ կատարած այցի ընթացքում հունական կառավարության ղեկավարը հայտարարել է. - «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ այն շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում»,- ասել է Հունաստանի վարչապետը։
Նմանատիպ նյութեր
1345 դիտում
16:08 16-04-2015
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է ծովի հատակից բարձրացնել «Սևոլ» նավը
513 դիտում
14:04 23-04-2015
"Սևոլ" նավը ծովի հատակից կբարձրացվի սեպտեմբերին
939 դիտում
19:01 02-05-2015
Գերմանիայի ռազմածովային ուժերի նավերը մտել են Միջերկրական ծովի ջրեր՝ փախստականներին օգնություն ցուցաբերելու