211652_close_icon
views-count2758 դիտում article-date 11:24 13-09-2020

Հունաստանը զինվում է Թուրքիայի հետ հակամարտության ֆոնին

Հունաստանը մտադիր է համալրել իր բանակի սպառազինությունը` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայից Dassault Rafale 18 բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերմանը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Գրում է [url=https://www.dw.com/ru/grecija-zakupit-u-francii-vooruzhenie-v-svete-konflikta-s-turciej/a-54909236]Deutsche Welle[/url]-ն Աթենքը ցանկանում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու 4 նոր ֆրեգատներ: Այս տեսակի ևս 4 նավեր, որոնք արտադրվում են Գերմանիայում, արդիականացման կանցնեն: Բացի այդ, 5 տարվա ընթացքում Հունաստանի զինված ուժերի շարքերը կավելանան 15․000 նորակոչիկներով: Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին ողջունել է Աթենքի մտադրությունը: Սա եվրոպական պետության կողմից Dassault Rafale կործանիչների առաջին գնումն է:

Նմանատիպ նյութեր