1967 դիտում
11:53 09-10-2021
Մինչ Ադրբեջանն զինվում է, ՀՀ իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու գաղափարներով են տարված
Մինչ Ադրբեջանն ինտենսիվ զինվում է, Հայաստանի իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսություն կառուցելու կեղծ գաղափարներով են տարված։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Վերջին օրերին դեպի Ադրբեջանի տարբեր երկրներից իրականացվող ռազմական մատակարարումներն ինտենսիվ բնույթ են կրում, ինչը պայմանավորված է 2020 թվականի հետպատերազմական իրավիճակով։
Հարցն այն է, որ անկախ պատերազմի արդյունքներից, Ադրբեջանը մեծաքանակ զինամթերք է ծախսել, մեծ թվով տեխնիկա, տեխնիկական միջոցներ ոչնչացվել են, իսկ վերականգնման գործընթացն այսքան արագ չէր կարող ավարտվել։
Ադրբեջանը դեռ նախորդ դեկտեմբեր ամսից ռազմա-տեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ էր ձեռք բերում մի շարք երկրների հետ՝ իր զինանոցը համալրելու/լրացնելու համար։
Այս փուլում այս շտապողականությունը կապված է Իրանի հետ հարաբերությունների կտրուկ սրման հետ, սակայն Ադրբեջանի, այսպես կոչված, վերառազմականացումն ուղիղ սպառնալիք է նաև Հայաստանի համար։

Սրանց թվում է, թե պատերազմն ավարտվել է, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջներն էլ ամբողջությամբ բավարարվել։ Իսկ իրականում Հայաստանի նկատմամբ ճնշումներն ու ազդեցության լծակներն ընդլայնվում են, ինչն էլ մեզ համար խնդիրների հերթական խմբաքանակն է բերելու»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
2764 դիտում
11:24 13-09-2020
Հունաստանը զինվում է Թուրքիայի հետ հակամարտության ֆոնին
Այս բաժնից
556 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ
754 դիտում
20:21 05-05-2024
Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
592 դիտում
18:55 05-05-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին