2788 դիտում
11:24 13-09-2020
Հունաստանը զինվում է Թուրքիայի հետ հակամարտության ֆոնին
Հունաստանը մտադիր է համալրել իր բանակի սպառազինությունը` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայից Dassault Rafale 18 բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերմանը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: Գրում է [url=https://www.dw.com/ru/grecija-zakupit-u-francii-vooruzhenie-v-svete-konflikta-s-turciej/a-54909236]Deutsche Welle[/url]-ն
Աթենքը ցանկանում է ձեռք բերել նաև ուղղաթիռներ ու 4 նոր ֆրեգատներ: Այս տեսակի ևս 4 նավեր, որոնք արտադրվում են Գերմանիայում, արդիականացման կանցնեն: Բացի այդ, 5 տարվա ընթացքում Հունաստանի զինված ուժերի շարքերը կավելանան 15․000 նորակոչիկներով:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին ողջունել է Աթենքի մտադրությունը: Սա եվրոպական պետության կողմից Dassault Rafale կործանիչների առաջին գնումն է:
Նմանատիպ նյութեր
5299 դիտում
09:41 22-02-2018
Նա զինվում է դիմակով, ձեռնոցներով, ես չգիտեմ` ինչ կարող էին իրենք անեին. Տարոն Մարգարյանի աներորդի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
484 դիտում
20:21 15-05-2024
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7789 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն