211652_close_icon
views-count1020 դիտում article-date 14:18 12-09-2020

Ավարտվել է «Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավարտվել էՀայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի կողմից անցկացվող «Ջրագնդակի 2019-2020 պատանեկանՀՀ առաջնություն»-ը:Առաջնությանն աջակցելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Համավարակի պատճառով հետաձգցած առաջնությունն ու տասնօրյա ուսումանմարզական հավաքն առաջին անգամ անցկացվել է «Հիլլզ» սպորտային համալիրում: Տասը տարուց ավելի գործող Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նպատակն է զարգացնել ջրագնդակ մարզաձևը և ներկայացնել Հայաստանը միջազգային ասպարեզում:Արդեն երեք տարի անընդմեջ ֆեդերացիանայս սպորտաձևում կազմակերպում է պատանեկան առաջնություններ, որի արդյունքում լավագույն մարզիկներն ընդգրկվում են ազգային հավաքականում: Ջրագնդակի այս առաջնությանը մասնակցելէութթիմ, որոնցից մեկը Վանաձորից, մյուսները Երևանից էին:«Ջրագնդակի 2019-2020 պատանեկան ՀՀ առաջնություն»-ումհաղթող ճանաչվեց «ORWP Երևան» թիմը: Ջրագնդակի ֆեդերացիայի և սպորտային համալիրի ղեկավար կազմը միջոցառման ավարտին մարզիկներին պարգևատրել են մեդալներով և պատվոգրերով: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Հիլլզ» սպորտային համալիրում կմեկնարկի«Ջրագնդակի 2019-2020 մանկապատանեկան ՀՀառաջնություն»-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր