slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. նոր նշանակում՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում
211652_close_icon

Բնակչության հատուկ սպասարկման ոլորտում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ. նոր նշանակում՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում

views-count2630 դիտում article-date 22:24 11-09-2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին: Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է քաղաքացիների հետ տարվող աշխատանքն ու ընդգծել, որ բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ: «Ինձ համար ամենամեծ խնդիրը քաղաքապետարանում և մեր բոլոր ՓԲԸ-ում ու ՀՈԱԿ-ներում կոռուպցիայի վերացումն էր, ամենագլխավոր հարցը, որ ես դրել եմ իմ առջև: Եվ մենք բոլորս գիտենք, ու դա գաղտնիք չէ, որ քաղաքապետարանն իր համայնքապատկան բոլոր ընկերություններով ամենակոռումպացված հիմնարկներից մեկն էր: Այս պահին համակարգային կոռուպցիան և քաղաքապետարանում, և համայնքային բոլոր կազմակերպություններում իսպառ արմատախիլ է արվել: Բայց դա չի նշանակում, որ հարցերն ընդհանրապես լուծված են, և չի նշանակում, որ չկան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ փորձում են «տակից» ինչ-որ մի բան անել: Համակարգային կոռուպցիան չկա, նշանակում է, որ համակարգը չկա, բուրգը չկա, բայց ժամանակ առ ժամանակ տակի օղակներում լինում են խնդիրներ: Լինում են դեպքեր, և շատ լավ է, որ մեր իրավապահ համակարգը շատ արագ արձագանքում է այդ դեպքերին: Որոշ խնդիրներ նաև մեր վերահսկողության վարչության միջամտությամբ են շատ արագ վերացվում: Տվյալ ՀՈԱԿ-ում գաղտնիք չէ, որ ծաղկում էր այդ ամեն ինչը, և ես ուզում եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր տիպի կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներ, նաև ինչ-որ կրիմինալի ներթափանցում, ինձ համար ծայրահեղ անընդունելի են: Շատ կտրուկ կերպով արձագանքվելու է»,- ընդգծել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր