2231 դիտում
17:50 11-09-2020
COVID-19-ի պատճառով աղքատություն է սպառնում ևս 176 մլն մարդու․ ՄԱԿ
Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռևս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջևում է: Գրում է [url=https://www.theguardian.com/world/live/2020/sep/11/coronavirus-live-news-fauci-says-us-needs-to-hunker-down-this-winter-global-cases-near-28m?page=with:block-5f5b374b8f08b82e9cf8630e#block-5f5b374b8f08b82e9cf8630e]The Guardian[/url]-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը:
Այսպես, աղքատության խնդիրների և մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհութերն ասել է, որ աշխարհում կարող է 176 մլն մարդ համալրել չքավորների շարքերը, եթե օրական նվազագույն ապրուստամիջոցի համար ընդունվի 3,2 դոլար ցուցանիշը:
Նա նշել է, որ համավարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար, և իրադրությունը համեմատել է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ:
Նրա խոսքով, տարբեր երկրներում պետական սոցիալական աջակցությունը լի է թերություններով, ունի կարճաժամկետ բնույթ, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը ոչ բավարար բնույթ է կրում, ինչի արդյունքում բազմաթիվ համաքաղաքացիներ չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում:
Նա հավելել է, որ բազմաթիվ մարդիկ չեն կարող կառավարական սխեմաներից օգտվելու հնարավորություն ունենալ անբավարար համակարգչային կրթության կամ ինտերնետի հասանելիության բացակայության պատճառով: Օլիվիե դե Սհութերը նաև կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին, որոնք սեպտեմբերին հավաքվելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամելեայում՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունն արմատախիլ անելու և անհավասարությունը կրճատելու համար
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
15:47 07-10-2015
Սահմանամերձ համայնքների 176 առաջին կուրսեցիներ ստացան ուսման վարձի փոխհատուցում. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
3856 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
991 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1501 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն