1147 դիտում
10:56 28-10-2024
Եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ. Փաշինյան
Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետեւ հնարավոր է՝ լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք եւ հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետեւ, եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ: Այդ դեպքում ատելություն է ձեւավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ:
Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ պետական բյուջեն մեր ընդհանուր մեծ ընտանեկան բյուջեն է, դա համերաշխության մասին է:
Պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու նեղ ընտանեկան բյուջեի մի մաս է, որովհետեւ երկրում չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար պետական բյուջեից ծախս չի արվում: Օրինակ, բոլոր թոշակառուները թոշակ են ստանում պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները, ճանապարհները կառուցվում են պետական բյուջեից եւ այլն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
2228 դիտում
17:50 11-09-2020
COVID-19-ի պատճառով աղքատություն է սպառնում ևս 176 մլն մարդու․ ՄԱԿ
1741 դիտում
14:19 03-02-2022
Չենք կարող ասել, որ ռեկորդային թվերը մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը. Նիկոլ Փաշինյան
1267 դիտում
10:51 24-01-2024
Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները․ Սահակյան
Այս բաժնից
808 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
919 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
631 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն