211652_close_icon
views-count1046 դիտում article-date 14:26 11-09-2020

Գերմանիան դիտարկում է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարության դադարեցումը` որպես արձագանք Նավալնու հետ կապված միջադեպին

Գերմանիայի իշխանությունները դիտարկում են բոլոր տարբերակները, այդ թվում` «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության դադարեցումը` որպես արձագանք Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպին: Այս մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ZDF հեռուստաալիքի եթերում` նշելով, որ նախագծի վերաբերյալ որոշումը կախված կլինի Ռուսաստանից, փոխանցում է [url=https://tass.ru/ekonomika/9427211]tass.ru[/url]-ն: «Մենք բոլոր տարբերակները կներառենք օրակարգում և ճիշտ ժամանակին որոշում կկայացնենք»,- ասել է նախարարը: «Ռուսաստանը, մասնակցելով հետաքննությանը (Նավալնու հետ կապված միջադեպի), կարող է նպաստել, որպեսզի այդպիսի որոշում չկայացվի»,- պնդել է Մաասը:

Նմանատիպ նյութեր