126057 դիտում
12:08 11-09-2020
Խոշոր ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը BMW X5-ով` ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ վիրավորներից մեկը հղի կին է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի դիմաց բախվել են՝ BMW X5, Mercedes, Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ, ով հղի կին է, տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռոբերտ Ֆրանկյանն ու Ռաֆայել Վարդազարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր հղի կնոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է BMW X5-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց, բախվել է Opel-ին այնուհետև՝ առաջ ընդանալով, բախվել Mercedes-ին ու Mitsubishi-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+