Սուարեսը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է մնալ Իսպանիայում
Ուրուգվայցին հակված է տեղափոխվել «Ատլետիկո», որպեսզի մնա Իսպանիայում:
Սուարեսի խաղաոճը դուր է գալիս «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմոեոնեյին, որը ցանկանում է նրան տեսնել թիմում, քանի Ալվարո Մորատայի և Դիեգո Կոստայի մրցելույթներն անցած մրցաշրջանում մարզչին չէին բավարարել:
Սուարեսի տրանսֆերն իրականացնելու համար «Ատլետիկոյին» անհրաժեշտ է, որպեսզի կամ Կոստան, կամ՝ Մորատան լքեն ակումբը: Հակառակ դեպքում «Ատլետիկոն» չի կարող վճարել Սուարեսի պահանջած աշխատավարձը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սուարեսը հետաձգել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի կնքումը: Բացի այդ, «Ատլետիկոն» նրան ավելի բարձր աշխատավարձ է առաջարկել, քան՝ իտալացիները: