2699 դիտում
21:02 10-09-2020
Գախարիան հայտարարել է Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկրի կառավարության Ֆեյսբուքի էջում ասվում է, որ երկրորդ ալիքին սպասել են աշնանը և այն արդեն սկսվել է:
«Գլխավորը, որպեսզի խուճապի պատճառ չլինի, քանի որ մենք լիարժեք վերահսկում ենք իրավիճակը»,- հայտարարել է Գախարիան:
Վերջին տվյալներով, սեպտեմբերի 10-ին Վրաստանում հայտնաբերել են ռեկորդային թվով վարակվածներ. այդ թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 57-ի: Դրանից մեկ օր առաջ արձանագրվել է վարակի 44 դեպք: Նման ցուցանիշները, ինչպես նշել է Գախարիան, խոսում են երկրում էպիդեմիոլոգիական վիճակի փոփոխության մասին:
Նմանատիպ նյութեր
5703 դիտում
15:15 10-09-2020
Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի 2-րդ ալիքի սկսվելու մասին
Այս բաժնից
571 դիտում
22:11 25-04-2024
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
454 դիտում
19:12 25-04-2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
553 դիտում
11:03 25-04-2024
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ