5-րդ զորամիավորումում անցկացվել է շարային ստուգատես, 4-րդում՝ կրակային պատրաստության, 1-ինում՝ մարտական հրաձգությամբ պարապմունքներ
5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 9-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստուգվել է զինծառայողների արտաքին տեսքը, զենք-զինամթերքը, անձնակազմի մարտական պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և զինվորական կարգապահության աստիճանը, փաստաթղթերի առկայությունը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։
Զինծառայողների անհատական վարժվածությունը զարգացնելու, կրակի վարման և մարտի ժամանակ կողմնորոշման ունակությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 9-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։
Սեպտեմբերի 9-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։
Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: