Սերբիան հրաժարվել է Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ զորավարժությունից
Սերբիան չեղարկել է իր մասնակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքով, որոշումը կայացվել է Եվրամիության ճնշման տակ, որը պահանջել է հրաժարվել վարժանքներից՝ Բելառուսում իրավիճակի պատճառով։ Գրում է [url=https://www.dw.com/ru/voennye-serbii-ne-primut-uchastija-v-uchenijah-v-belarusi/a-54874556]Deutsche Welle[/url]-ն։
Այդ լույս ներքո, Վուլինի խոսքով, Սերբիայի կառավարությունը որոշել է դադարեցնել մոտակա 6 ամիսներին նախատեսված բոլոր վարժանքներն այլ երկրների մասնակցությամբ։
«Սլավոնական եղբայրություն» զորավարժությունն անցկացվում է ամեն տարվա աշնանը։ Այս տարի այն պետք է կայանա Բելառուսի Բրեստ քաղաքի մոտ։