211652_close_icon
views-count1217 դիտում article-date 16:24 09-09-2020

Թրամփը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հաղորդում է [url=https://www.foxnews.com/politics/trump-nominated-for-nobel-peace-prize-by-norwegian-official?fbclid=IwAR38on2U48lKyFyilajtR6ESsI4lbRAgLrktJ6VQZ3W69D-ainXG6p5JypY]Fox News[/url] հեռուստաալիքը։ Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Նոբելյան կոմիտեին պաշտոնական խնդրագիր է ուղարկել Նորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ Քրիստիան Թիբրինգ Գեդդեն։ Վերջինս մրցանակի համար Թրամփի առաջադրման մասին Նոբելյան կոմիտեին ուղղված իր նամակում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն առանցքային դեր է խաղացել Իսրայելի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Կարծում եմ՝ պետությունների միջև խաղաղություն հաստատելու իր փորձերում նա ավելին է արել, քան մրցանակի մյուս թեկնածուների մեծ մասը», - հայտարարել է պատգամավորը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նշվում է, որ Թրամփը վերջին 39 տարվա ընթացքում դարձել է ԱՄՆ-ի միակ նախագահը, որն իր երկիրը չի ներքաշել զինված հակամարտության մեջ: Պատգամավորը Սպիտակ տան ղեկավարին գովաբանել է Մերձավոր Արևելքից մեծ քանակությամբ զորքեր դուրս բերելու համար։ «Քանզի ակնկալվում է, որ մերձավորարևելյան մյուս երկրները կհետևեն ԱՄԷ-ի օրինակին, այդ համաձայնագիրը կարող է բեկումնային լինել: Այն Մերձավոր Արևելքը կդարձնի համագործակցության և բարգավաճման տարածաշրջան», - գրել է նա: Նամակում նաև հիշատակվում է «նախագահի առանցքային դերը հակամարտող կողմերի միջև շփումներին աջակցելու, տարիների վաղեմություն ունեցող այլ հակամարտություններում նոր դինամիկայի ստեղծման հարցում, ինչպիսիք են՝ Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև սահմանային խնդիրը և Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը»: «Ես Թրամփի մեծ կողմնակիցը չեմ։ Հանձնաժողովը պետք է դիտարկի փաստերը և դատի հենց այդ փաստերով, այլ ոչ թե նրանով, թե ինչպես է նա երբեմն իրեն պահում։ Վերջին տարիներին խաղաղության մրցանակ ստացած մարդիկ շատ ավելի քիչ բան են արել, քան Դոնալդ Թրամփը։ Օրինակ՝ Բարաք Օբաման ոչինչ չի արել», - ասել է նա։ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային՝ «միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»։

Նմանատիպ նյութեր