Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Էստոնիայի հավաքականին:
Առաջին խաղակեսում մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը 43-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում մեր ընտրանու նորեկներից Վբեյմարը 65-րդ րոպեին փայլուն և շեշտակի հարվածով կրկնապատկեց հաշիվը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդ տեղում է: Մեր խմբի մյուս խաղում Վրաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ, որը վերջին 30 րոպեն 10 հոգով էր խաղում:
Այժմ Վրաստանն ու Մակեդոնիան 4-ական միավորով զբաղեցնում են 1-2-րդ հորիզոնականները: