2194 դիտում
18:24 28-08-2020
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Օգոստոսի 28-ին Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի /ՔՏՀԱՏՄ/ մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացրել են հերթական վերահսկողական գործառույթները՝ հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Վաղ առավոտից Արցախի փողոցի, Բաղրամյան և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին արձանագրվել է գերբեռնված փոխադրման դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են իրականացնել նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։
Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում:
Նմանատիպ նյութեր
2374 դիտում
18:41 27-08-2020
Գերբեռնված փոխադրման դեպքերը բացառելու համար ՔՏՀԱՏՄ-ն եռապատկել է վերահսկողական աշխատանքները
1605 դիտում
17:13 22-08-2020
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն խախտումների նվազում է արձանագրել
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1429 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա