Ավստրիայում ձերբակալվել է արքայազն Էրնստ Ավգուստ 5-րդ Հաննովերցին
Ավստրիայում ձերբակալել են արքայազն Էրնստ Ավգուստ 5-րդ Հանովերցիին: Այս մասին տեղեկացնում է ավստրիական [url=https://www.krone.at/2225750]Kronen Zeitung[/url] պարբերականը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վերին Ավստրիա դաշնային նահանգում` Հանովերյան տոհմի 66-ամյա ղեկավարի որսորդական տանը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Էռնստ Ավգուստի տան սպասուհին ոստիկանություն է դիմել արքայազնի կողմից սպառնալիքների պատճառով:
Ենթադրաբար, Ավգուստը սպասավորների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել տանն աղմկոտ շարժի պատճառով:
Արքայազնը պոկել է նաև ճանապարհային նշանը և դրանով կոտրել Կամբերլենդի դքսի հիմնադրամի պատուհանները:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը շրջապատել է տունն և ձերբակալել է տղամարդուն:
Նշվում է, որ սա այս տարի Էրնստ Ավգուստ 5-րդ Հաննովերցու կողմից կատարված առաջին իրավախախտումը չէ: 2020 թվականի հուլիսին արքայազնը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, ինչից հետո ուղարկվել է հոգեբուժարան: Դուրս գրվելուց մեկ շաբաթ անց նա բեյսբոլի մահակով հայտնվել է ոստիկանության բաժանմունքում և սպառնացել է ոստիկաններին: